«Ադրբեջանը կատարել է ռազմագերիներին Հայաստանին փոխանցելու իր պարտականությունները». Բայրամով

Ադրբեջանը կատարել է ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելու հարցով իր պարտավորվածությունները: Tert.am-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Ադրբեջանը կատարել է իր պարտականությունները ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելու հարցով: Բացի այդ, ադրբեջանական կողմի մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել: Դրանց իրականացվել են բարդ կլիմայական, երկրաբանական պայմաններում, կատարվել են մարմինների և զոհվածների մնացորդների որոնումներ: Վեց ամսվա ընթացքում հայկական կողմին է փոխանցվել մոտ 1600 մարմին»,- ասել է Բայրամովը: