«Ադրբեջանը կողմ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում». Բայրամով

Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային, Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։

Նա նշել է, որ «Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակում»։

«Այս մոտեցումը պետք է բխի միջազգային բոլոր դերակատարների շահերից», — հայտարարել է Բայրամովը: