Ադրբեջանը ոստիկանական կետ է տեղադրել Քարահունջ-Որոտան ճանապարհի մոտ

Ադրբեջանը ոստիկանական կետ է տեղադրել Քարահունջ-Որոտան ճանապարհի մոտ

Այս մասին տեղեկացնում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով իր ֆեյսբուքյան գրառման մեջ հրապարակել է նաև ասվածն ապացուցող լուսանկար: Ընդդիմադիր պատգամավորը հռետորական հարց է ուղղել՝ «Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ունի երաշխիք, թե ինչ-որ մի օր Ադրբեջանն այդ հատվածներում անձնագրային կամ մեկ այլ տիպի ռեժիմ չի սահմանի, իհարկե չունի»։ Նա նաև գրել է. «Ադրբեջանցիների՝ այդ հատվածում ակտիվությունը ստիպում է մտածել, որ կա նախապես գծված սցենար և ադրբեջանցիները շարժվում են դրանով, որից ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև հայաստանյան իշխանությունները»։
Հայաստանյան իշխանություններն այս մասին լռում են: