Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ նոյեմբերի 9-ից հետո Հադրութում 62 հայ է գերեվարվել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Արցախի Հադրութի շրջանում 62 հայերի գերեվարման մասին: Այս մասին նա գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում՝ գերիներին ներկայացնելով որպես «դիվերսանտներ», գրում է trend.az-ը։ 

Նամակում նշվում է, որ ՀՀ քաղաքացիները գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից և նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո։

Նամակում ընդգծվում է նաև միջազգային հանրության, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերը համատեղ հայտարարության իրականացման գործում, որը խոստանում է տարածաշրջանում վերականգնել բարիդրացիական հարաբերությունները։