Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 11:40-12:00-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: