Ադրբեջանի հարձակումը պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին. ՀՀ վարչապետի խոսնակ

Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Այս  մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

«Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Գևորգյանը։