Ադրբեջանն Արցախում կրակել է հրշեջ մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանն Արցախում կրակել է հրշեջ մեքենայի ուղղությամբ

Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հա մակերեսով հատվածի խոտածածկ տարածքում օգոստոսի 17-ին, ժամը 20:40-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել:՛

Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից:

«Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին: Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել»,- նշում են ՊԲ-ից:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: