Ադրբեջանցիները վերադարձրել են Խնձորեսկ գյուղի բնակչի ոչխարները

Սահմանին մոտեցած շուրջ 200 գլուխ մանր եղջերավոր կենդանիներից ադրբեջանցիները վերցրել են 3-ը: Ռուս խաղաղապահների և սահմանապահ զորքերի միջնորդությամբ հետ են վերադարձվել բոլոր 3 գլուխ մանր եղջերավոր կենդանիները, այս մասին հայտնում են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը սահմանամերձ գյուղերում անասնապահությամբ զբաղվող բնակիչներին հորդորում է ենթարկվել սահմանապահների հրահանգներին` չվտանգելով իրենց և կենդանիներին

Հիշեցնենք՝ Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկություն էր տարածել, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասը արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: