Ադրբեջանցիների անօրինական գործողությունների հարցով ԱԺ կհրավիրվեն ՊՆ, ԱԳ նախարներն ու ԱԱԾ պետը. փակ քննարկում կլինի

Ադրբեջանցիների անօրինական գործողությունների հարցով ԱԺ կհրավիրվեն ՊՆ, ԱԳ նախարներն ու ԱԱԾ պետը. փակ քննարկում կլինի

ԱԺ ընդդիմադիր և իշխող խմբակցություններն այսօր համաձայնության են եկել Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա ադրբեջանանական հենակետ տեղադրելու և Հայաստան ավտոմեքենաների մուտքը վերահսկելու մասին փակ քննարկում կազմակերպել: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցության անունից իրենք գրություն են ուղարկել, որին ընթացք է տրվել: «Շատ կարեւոր է, որ մենք լիարժեքորեն ստանանք տեղեկատվություն, որովհետև նարավոր է, որ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետեւաբար մենք պատրաստ ենք բաց կամ փակ քննարկման»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության, այդ տարածքում մենք կորցրել ենք Հայաստանի ինքնիշխանությունը: Այժմ որոշվում է քննարկումը կազմակերպելու օրվա և ժամի հարցը։