Ալիևը կարգադրել է «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» ստեղծել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի հիման վրա ստեղծվել է «Ադրբեջանի Հանրապետության տիեզերական գործակալություն» հասարակական իրավաբանական անձ: