ԱՄՆ-ում մայրուղու հսկայական հատվածը ոչնչացել է սողանքի հետևանքով ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում Խաղաղ օվկիանոսի ջրերը ողողել-տարել են մայրուղու 50 մետրանոց հատվածը: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, զանգվածային սողանքի պատճառ են դարձել անձրևաջրերը:

Նշվում է, որ Highway 1 մայրուղին, որը ձգվում է ԱՄՆ արևմտյան ափի, հիմնականում՝ Կալիֆոռնիա նահանգի խաղաղօվկիանոսյան ափամերձ հատվածի երկայնքով, ավերվել է հորդառատ անձրևների ժամանակ:

Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել: