Այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Օգոստոսի 6-ին, ժամը 10։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Nissan Tiida» (վարորդ՝ Ռ․ Ա․) մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 11։18-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահել են՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։