Անհնազանդության ակցիաներ Գյումրիում . մասնակիցները պահանջում են վարչապետի հրաժարականը

Գյումրիում կենտրոնական հատվածներում տեղի է ունեցել անհնազանդության ակցիա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով՝ ժամը 12:00-12:30-ը, փակել են քաղաքի կենտրոնական հատվածի մի քանի ճանապարհներ: Որոշ ժամանակ անց ոստիկանները ճանապարհը բացելու պահանջ ներկայացրին: