Անչափահաս երեխաների տուն մտած ադրբեջանցուն փոխանակել են Սև լճից առևանգված հայ գերիների հե՞տ

Անչափահաս երեխաների տուն մտած ադրբեջանցուն փոխանակել են Սև լճից առևանգված հայ գերիների հե՞տ

Արցախցի իրավաբան Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ըստ շրջանառվող լուրերի` ադրբեջանցի դիվերսանտին, որը Մարտակերտում մտել էր տուն ու սպառնացել հայ երեխաների, փոխանակել են ՀՀ տարածքում թշնամու կողմից առեվանգված հայ զինծառայողների հետ։ Այո, այո ճիշտ եք հասկացել հարգելիներս Մարտակերտում անչափահասների նկատմամբ բռնություն կիրառած ու սպանելու սպառնալիքով պահած շան լակոտ բաբաևին փոխանակել են էն Սև Լճի տարածքում կորած երկու հոգու հետ, էն որ ՊՆ֊ն ասում էր անհետացել են։
Ու սա ներկայացվու՞մ է որպես մեծ ձեռքբերում։
🔴Հասկանու՞մ եք ուր ենք հասել։ Չէ սա արդեն վերջն է, արդեն անդունդի վրա ենք, սա հերթական անգամ ապացուցում է մեր իշխանությունների ապիկար ու անպիտան լինելը։
🔴Փաստորեն ստացվում է, որ ցանկացած ադրբեջանցի կարող է մտնել մեր՝հայերիս, տները ինչ ուզի անի ու իրան ոչ մի բան չեն անի, առոք֊փառոք տանելու են հետ տան իրենց։
📌Հ.Գ. Երևի դրա համար էին հա պաշտոնական դատապարտում այդ տեսանյութը տարածողներին, որպեսզի ամեն ինչ սուս֊փուս, թաքուն արվի, որ չիմանք էլ ինչ է եղել ու Նիկոլի թիմն էլ դա ներկայացնի որպես մեծ ձեռքբերում։
Հիշեցնենք՝ այսօր երկու հայ ռազմագերի է վերադարձվել Հայաստան՝ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատ Ռուստամ Մուրադովն է նրանց տեղափոխել իր ինքնաթիռով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: