Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Հունվարի 12-ին, ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդն էլ տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։