Արարատի մարզի՝ հրաժարական տված մարզպետը հերքում է Տիգրանաշենի հանձնման լուրը

Արարատի մարզի՝ հրաժարական տված մարզպետը հերքում է Տիգրանաշենի հանձնման լուրը

Banber.am-ը երեկ լուր էր հրապարակել, որով տեղեկացնում էր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անսպասելի հրաժարականի մասին: Լուրը վերնագրել էինք մեր ենթադրությամբ, թե պարոն Թևոնյանը հնարավոր է հրաժարական տված լինի Տիգրանաշենի շուրջ զարգացումների պատճառով:
Այսօր արդեն Արարատի՝ դեռ պաշտոնավարող մարզպետը հերքել է մեր ենթադրությունը, որով առավել հարցեր է առաջ քաշել, քան փարատել կասկածները:

Ռազմիկ Թևոնյանի տարածած հայտարարությունը՝ ստորև:

Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: 

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: 

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից: 

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյան