Արշակ Կարապետյանը հրաժարվել է նահանջի հրամանը կատարե՞լ

Արշակ Կարապետյանը հրաժարվել է նահանջի հրամանը կատարե՞լ

«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով՝ Արշակ Կարապետյանը երեկ ինքն է հրաժարականի դիմում գրել, երբ քաղաքական ղեկավարությունից Ջերմուկ-Սիսիան սահմանային հատվածում նահանջի հրահանգ է ստացել։

Կարապետյանը չի ցանկացել կատարել հրամանը եւ ներկայացրել է հրաժարականի դիմում։ Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տելեգրամյան ալիքները հաղորդում էին Սյունիքի եւ Վայոց Ձորի  սահմանային հատվածում ադրբեջանցիների առաջխաղացման եւ հայկական դիրքեր կորցնելու մասին։

Պաշտպանական գերատեսչությունը տեւական լռությունից հետո լղոզված հաղորդագրություն տարածեց․

«Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ», ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութից պարզ դարձավ, թե ինչպես է թշնամին մեր զինվորներին դուրս հանում մեր դիրքերից։

Հիշեցնենք նաեւ, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն պես Արշակ Կարապետյանը հրապարակային  հրահանգել էր կասեցնել ՀՀ պետական սահմանը հատելու հակառակորդի ցանկացած փորձ։
«Հրապարակ օրաթերթ»