Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների ընթացքում Շուշիի, Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 22-ին հայտնաբերվել է 14 զինծառայողի մարմին, այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Այսօր աշխատանքները շարունակվում են 5 ջոկատով՝ 3 ուղղությամբ: 

«2 ջոկատ կաշխատի Հադրութի, 2-ը՝ Ջաբրայիլի, 1-ը՝ Մարտունու ուղղություններով», — տեղեկացրեց Հունան Թադևոսյանը։

Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1061 մարմին: