Աֆղանստանում «Թալիբան»-ի գրոհայինները հարձակվել են ավտոբուսի վրա՝ առևանգելով 45 ուղևորի

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի  Հերաթ նահանգում հարձակվել են ավտոբուսի վրա՝ առևանգելով 45 ուղևորի:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Shamshad News-ին:

Հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրի հաղորդած տվյալները,  հայտնում է որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 7:00-ին: