Բայդենը զանգահարել է Պուտինին և առաջարկել հանդիպել

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ կհանդիպի Ռեյկյավիկում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:

Ապրիլի 13-ին Բայդենը զանգահարել է Պուտինին և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրի տարածքում: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դեռ հույս ունի Ռուսաստանի հետ կառուցել «կայուն ու կանխատեսելի» հարաբերություններ: