Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ բանակում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի տրանսգենդեր անձինք հնարավորություն ունեն զինվորական ծառայություն անցնել երկրի բանակում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

«Նախագահ Բայդենը վստահ է, որ գենդերային ինքնությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա զինվորական ծառայության համար», — նշված է հաղորդագրության մեջ:

«Ծառայությանը պիտանի բոլոր ամերիկացիներին թույլատրել ծառայել իրենց երկրին համազգեստով, դա ավելի լավ է բանակի համար և ավելի լավ է մեր երկրի համար, քանի որ բազմակողմանի ուժն ավելի արդյունավետ է», — ասվում է փաստաթղթում: