Բաքուն ազդվա՞ծ է իրանական բեռնատարների՝ Հայաստան մուտքով. ինչ է զգուշացնում այդ երկրի ՊՆ-ն

Բաքուն ազդվա՞ծ է իրանական բեռնատարների՝ Հայաստան մուտքով. ինչ է զգուշացնում այդ երկրի ՊՆ-ն

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը բողոք է հղել պաշտոնական Մոսկվային՝ Լաչինի միջանցքով առանց Ադրբեջանի թույլտվության իրանական ու հայկական տրանսպորտային միջոցների երթևեկի կապակցությամբ: Դա Ադրբեջանի օրենքների խախտում է,-ասված է ՌԴ պաշտպանակա գերատեսչությանն ու ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղղված գրության մեջ: Ըստ ադրբեջանական Հաքքին.ազ-ի, նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք ու նրանց տրանսպորտային միջոցներն իրավունք չունեն հատել Լաչինչ միջանցքն՝ առանց ԱՀ թույլտվության: «Ադրբեջանի տարածքով, որն անշեղորեն կատարում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության դրույթները, վերջին 3 ամսում Իրանից Հայաստան է անցել ավելի քան 80 տռոննա՝ վառելիքով, և մեծամասամբ անհայտ պարունակությամբ բեռնատար»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ Ոչ ԻԻՀ-ն, ոչ ՀՀ-ն դրա համար ադրբեջանական կողմից թույտվություն չէին ստացել: