Բողոքի ակցիան ընթացավ բախումներով

Բողոքի ակցիան ընթացավ բախումներով

Հայաստանում Անկախության օրվա առթիվ տոնակատարության նախապատրաստությունն անց է կացվում բողոքի զանգվածային ցույցերով: Դժգոհողները հիմնականում 44-օրյա պատերազմի ժամանակ զավակ կամ այլ հարազատ կորցրած հայաստանցիններն են: Նրանք սոցիալական հարթակներով, մամուլում հիշեցնում են, որ իրենց երեխաների մահվան տարելիցը չի լրացել, ուստի մեղմ ասած՝ պատեհ չէ որևէ տոնակատարությունը: Կառավարությունը, ում նախաձեռնությունն է միջոցառման անցկացումը, դեռևս չի արձագանքել: Այսօր, այս առիթով անհնազանդության ակցիա էր, որն ընթանում էի Ազնավուրի հրապարակում, և որի ընթացքում, ի վերջո, եղան բերման ենթարկվածներ: Ընդ որում, ոստիկանական ավտոմեքենա մարդուն մտցնելու համար բավարար եղավ անձի՝ ,,Նիկոլը թուրք է, թե հայ,, բացականչությունը: