Բքի պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են

Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։