Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունն ապահովում են ԱԱԾ սահմանապահ զորքերն ու ռուս սահմանապահները

Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին. բնակիչներին մնում է չտրվել սադրանքների և պահպանել հանգստություն` հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:  Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։ Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։