Գրեթե ցամաքել է Թուրքիայի՝ մեծությամբ 5-րդ լիճը

Գրեթե ցամաքել է Թուրքիայի՝ մեծությամբ 5-րդ լիճը

Ցամաքել է Թուրքիայի Քոնիա նահանգի հարավ-արևմուտքում գտնվող՝ մեծությամբ հինգերորդ լիճը՝ Աքշեհիրը, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Երևույթի գլխավոր պատճառ է համարվում մարդկային գործոնը։ Ըստ ուսումնասիրությունների՝ բնակչությունը սխալ է օգտագործել և բաշխել լճի ջրային պաշարները։ Մյուս պատճառներից մեկն էլ գլոբալ տաքացումն է։

Վերջերս Թուրքիային պատուհասած ջրհեղեղներն ու հրդեհները թուրքական գիտական շրջանակներին ստիպել են ավելի շատ խոսել գլոբալ տաքացման ու դրա հետևանքների մասին։