Դեկտեմբերի 1-ից կարող է ավելի խստացվեն չպատվաստված անձանց ներկայացվող պահանջները

Դեկտեմբերի 1-ից կարող է ավելի խստացվեն չպատվաստված անձանց ներկայացվող պահանջները

Առողջապահության նախարարությունը կարող է փոխել քովիդի դեմ չպատվաստված անձանց վերաբերող կարգավորումները։ Դրանց համաձայն՝ դեկտեմբերի 1-ից կարող է պահանջվել հիվանդ չլինելը վկայող ՊՇՌ թեստ գործատուներին ներկայացնել 7 օրը մեկ՝ գործող 14-ի փոխարեն, իսկ դեկտեմբերի 15-ից մշակութային հաստատություններ ու ռեստորաններ այցելելու համար ունենալ պատվաստումը հաստատող QR կոդ կամ վկայական։

«Դրանք կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն վերջնական հավանություն տալու»,-«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: