Դեկտեմբերի 16-ից կվերսկսվեն Ռոստով-Գյումրի-Ռոստով չվերթները

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ից կվերսկսի Ռոստով-Գյումրի չվերթները: Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Airbus A-320 ինքնաթիռները Ռոստովից Գյումրի թռիչքներ կիրականացնեն յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 10:00-ին և վայրէջք կկատարեն Գյումրիում տեղական ժամանակով ժամը 12:35-ին:

Գյումրիից Ռոստով չվերթը նշանակված է ժամը 13:30-ին, իսկ վայրէջքի ժամը` 14:10-ին: Ինքնաթիռի ամենաէժան տոմսը կարժենա մոտ 5,5 հազար ռուբլի, իսկ բիզնես դասի համար պետք է վճարել 32 834 ռուբլի: Ինքնաթիռում կարող է տեղավորվել 180 մարդ։