Դժվար պահերի համար 15 խորհուրդ Գաբրիել Գարսիա Մարկեսից

Դժվար պահերի համար 15 խորհուրդ Գաբրիել Գարսիա Մարկեսից

Ներկայացնում ենք խորհուրդներ գրողից, ով ոչ միայն հանճարեղ գրող էր, այլ նաև իր մաշկի վրա էր  զգացել, թե ինչ բան է դժվար ժամանակները.

1. Պետք է ականջալուր լինել այն երեխային, ով ժամանակին դու ես եղել և ով դեռևս գոյություն ունի քո ներսում: Եթե մենք լսենք նրան, ապա մեր աչքերը կրկին կշողան: Եթե մենք չկորցնենք կապը այդ երեխայի հետ, չի կտրվի նաև կապը կյանքի հետ:

2. Հանգիստ եղիր: Մահանալը շատ ավելի դժվար է, քան թվում է:

3. Ապրելու միակ միջոցը՝ չթողնել հիշողություններին տանջել քեզ:

4. Հասարակության կյանքում գլխավորը՝ կարողանալ կառավարել վախը, ամուսնական կյանքում՝ կարողանալ ղեկվարել տաղտկությունը:

5. Կարևորը այն չէ, որ դու չես հավատում, այլ նրանում, որ Աստված շարունակում է քեզ հավատալ:

6. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ոչ մեկի առաջ այն չհանեմ:

7. Ոչ մի խելագար խելագար չէ, եթե լսենք նրա փաստարկները:

8. Եթե ինչ-որ բանում խառնված է կինը, ես գիտեմ, ամեն ինչ լավ կլինի: Ես հստակ գիտեմ, որ աշխարհը ղեկավարում են կանայք:

9. Մեծ աղետները միշտ ծնել են մեծ առատություններ: Դրանք ստիպում են մարդկանց ապրել ցանկանալ:

10. Երբեք շատ ուշ չի լինում:

11. Ավելի լավ է գալ ոչ ժամանակին, քան սպասել հրավերքի:

12. Հաշտեցման րոպեն շատ ավելի կարևոր է մտերիմ ընկերությունից:

13. Եթե դուք հանդիպեք ձեր իրական սիրուն, այն ձեզնից երբեք չի հեռանա՝ ոչ մեկ շաբաթից, ոչ մեկ ամսից, և ոչ էլ մեկ տարուց:

14. Չթողնես քեզ մահանալ, չապրելով այդ գերագույն հաճույքը՝ քնել նրա հետ, ում սիրում ես:

15. Ժպտա, հաճույք մի պատճառիր դժբախտությանը: