Դիմել եմ ՌԴ նախագահին՝ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով. Փաշինյան

Երեկ երեկոյան հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, քննարկել ենք Սյունիքում ստեղծված իրավիճակը: ՌԴ ներկայացուցիչները հայտարարել են, որ ես ռազմական օգնություն չեմ խնդրել Ռուսաստանից, չնայած որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ չեմ դիմել, քանի որ մեր դիրքորոշումները նույնական են եղել, Պուտինն ասել է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է վերադառնա ՀՀ սահմանից անդին, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր ադրբեջանցիները պետք է լքեին ՀՀ տարածքը: Երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ՝ կան տեղեր, որտեղ լքել են, բայց քանի որ պայմանավորածությունը չի կատարվել, այսօր ես նամակով դիմել եմ ՌԴ նախագահին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու համար՝ համաձայն 1997 թվականի և համատեղ զորախմբի պայմանագրի:

Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ՝ նա հայտարարել է, որ դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և, ըստ անհրաժեշտության՝ Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,- ընդգծեց Փաշինյանը: