ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ափսոսում են, որ հնարավոր չեղավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ափսոսում են, որ հնարավոր չեղավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ներկայացնող համանախագահները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ձախողված հանդիպմանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է.

«Համանախագահները ափսոսում են, որ հնարավոր չի եղել Ստոկհոլմում իրենց հովանու ներքո անցկացնել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Նրանք պատրաստակամություն են հայտնում նման հանդիպում կազմակերպել, երբ հանգամանքները թույլ կտան, շարունակելու սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները»։

Հիշոցնենք, որ մինչ այդ պաշտոնական Բաքուն հաղորդել էր, թե նպատակահարմար չի համարել արտգործնախարարների հանդիպումը՝ ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ «հայկական կողմի սադրանքի» պատճառով: Սադրանք է համարվել ՀՀ ԱԺ պատվիրակության այցն Արցախ, որն, ըստ Բաքվի, Ադրբեջանի տարածք է: