«Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կարիք լինի, առանց երկմտելու կընտրեմ ռուսական պատվաստանյութը». Նատալյա Օրեյրո

Ուրուգվայցի կինոդերասանուհի ու երգչուհի Նատալյա Օրեյրոն, որը հաջող կարիերա է ծավալել Արգենտինայում, ասել է, որ եթե անհրաժեշտ լինի պատվաստել կորոնավիրուսի դեմ, չի հապաղի ընտրել ռուսական պատվաստանյութը: Այս մասին գրում է արգենտինական Pagina12-ը:

Այս առնչությամբ América հեռուստաալիքի Jey Mammón նոր ծրագրի եթերում նա վճռականորեն ասել է. «Եթե անհրաժեշտ լինի, որ ես պատվաստվեմ, ապա առանց երկմտելու կընտրեմ ռուսական պատվաստանյութը»:

Նշենք՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ մեկնաբանությունն Օրեյրոն արել է այն բանից հետո, երբ անդրադարձել է իր կարիերայում առանձնահատուկ տեղ զբաղեցնող ռուս հանդիսատեսի հետ կապերով և փոխադարձ համակրանքով: