Ես նախընտրական ցուցակում չեմ, որովհետև, ինչպես հայտարարել եմ, այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան

Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողի հարցին, թե ինչու չի մասնակցում ընտրություններին, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես ցուցակում չեմ, որովհետև տարրական քաղաքագիտութունը այս մասին տարրական ճշմարտութուն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն, ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին ու հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ ինքն է ցուցակը կազմավորում, Սարգսյանն ասաց՝ ոչ. «Ես խնդրում եմ, այս գլխից պրովոկացիոն լուրերին չհավատալ, մենք հավասար դաշնակիցներ ենք»: