Երկու պայթյուն Քաբուլի օդանավակայանում, կան զոհեր

Երկու պայթյուն Քաբուլի օդանավակայանում, կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտ երկու պայթյուն է որոտացել: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել ավելի քան 50 քաղաքացի, նաև ամերիկացի զինվորականներ: Ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են:

Երկրորդ պայթյունը առաջինին հետևել է մեկ ժամ տարբերությամբ, պայթուցիկ սարքը գործի է դրվել օդանավակայանի տարածքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ հավաքվել էին ամերիկացիները փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել են, որ պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել: