Երևանը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի ականապատման քարտեզները, Ադրբեջանը կվերադարձնի 15 գերիների. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել Ղարաբաղի Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված ականների քարտեզները, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

«Հուլիսի 3-ին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: