Զինված հարձակում ռուսների վրա Ստամբուլում

Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է ռուսների վրա և վիրավորել երկու կնոջ ու մի տղամարդու: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ հայտնում է РИА Новости-ն:

Ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողն աղբահավաք է եղել, փող է պահանջել ռուսներից և չստանալով՝ հարձակվել է նրանց վրա: Հանցագործը ձերբակալվել է, նա հոգեկան խնդիրներ ունի և մի քանի դատվածություն: