Զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ

Մարտի 18-ին, ժամը 12։55-ին տեղեկություն է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Երևանի Մուրացանի փողոցում գտնվող Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բակում հայտնաբերվել է նռնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Սակրավորների կողմից ակնադիտական ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը Մ-75 տեսակի ձեռքի նռնակ է՝ նոր, ոչ մարտական վիճակում։ Նռնակը հանձնվել է ՊՆ ռազմական ոստիկանությանը։