«Էյվազլի եմ ասել, որ ՀՀ բնակիչներին պարզ լինի, որ  այդ տարածքները գտնվում են ՀՀ սահմաններից դուրս». Փաշինյան

«Էյվազլի եմ ասել, որ ՀՀ բնակիչներին պարզ լինի, որ այդ տարածքները գտնվում են ՀՀ սահմաններից դուրս». Փաշինյան

Այսպիսի խոստովանություն է արել Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրեն ուղղված հարցի շրջանակում: Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր կառավարությանը խնդրեց համապատասխան պարզաբանում տալ, թե ինչ անցակետ է տեղադրել Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին և մաքսատուրք գանձում իրանական բեռնատարներից: Հիշեցնենք՝ հայկական տարածքներն ադրբեջանական անվանումներով հատկապես սիրում է նշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. նա անգամ Երևանն է Էրիվան ասում և համարում ադրբեջանական տարածք: