Ըստ Բաքվի՝ հայկական ուժերը գնդակոծել են Քելբաջարի շրջանը

Ըստ Բաքվի՝ հայկական ուժերը գնդակոծել են Քելբաջարի շրջանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, թե նույն օրը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածից հայկական ստորաբաժանումները հրազենային կրակ են արձակել Քելբաջարի շրջանի Յելիջա գյուղի մերձակայքում աշխատող ինժեներական տեխնիկայի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ գնդակոծված տեխնիկան ներգրավված էր դեպի դիրքեր տանող ճանապարհի շինարարության աշխատանքներում։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն անհապաղ կերպով համարժեք միջոցների են դիմել, անձակազմի շրջանում կորուստներ չկան», — ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։