Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 4 զինծառայող

Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել ադրբեջանցի 4 զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: