Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է Բայդենին պոպուլիզմի մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «պոպուլիստական» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում վերջինս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մենք ամբողջությամբ մերժում ենք այդ հայտարարությունը, հիմնված բացառապես պոպուլիզմի վրա»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ «Թուրքիան ոչինչ չունի իր սեփական անցյալի մասին որևէ մեկից սովորելու»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: