Ժամը 11-ին բողոքի հավաք՝ Հանրապետության հրապարակում

Ժամը 11-ին բողոքի հավաք՝ Հանրապետության հրապարակում

Այս գիշերվանից ՀՀ Գորիս-Կապան ճանապարհահատվածին Ադրբեջանի կողմից մաքսակետ հիմնելու հետ կապված՝ Աժ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առավոտյան 11։ 00-ին։ Հանրապետության հրապարակ.

Դիմադրո՞ւմ ենք։ ԵԿԵՔ դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։

Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությո՞ւնը։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան» ։