Ժամը 14:00-ին՝ հանրահավաք Կառավարության մոտ

Ժամը 14:00-ին՝ հանրահավաք Կառավարության մոտ

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրել է.

Բոլոր լրատվականներին և ժողովրդին ի գիտություն՝ այսօրվա հավաքը սկսում ենք ժամը 14.00 Հանրապետության հրապարակից, ապա նույն  պահանջով գնալով նախագահական և Աժ, վերադառնում ենք Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։ Մեզ կարող եք միանալ ժամը 14֊ից սկսած»։

Հիշեցնենք, որ սկսված Ազատագրական շարժման պահանջներն են.

— կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

— թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

— պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: