Ինչպե՞ս Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ

Եթե Դուք քարանձավային մարդ չեք, ապա անպայման լսած կլինեք Քիմ Քարդաշյանի մասին։ Նա անընդհատ շողշողում է բազմաթիվ ամսագրերի շապիկներին և հեռուստատեսություններում։

2007թ. «E!» հեռուստաալիքով կայացավ «Քարդաշյանների ընտանիքը» պոպուլյար հեռուստատեսային շոուի պրեմիերան։ Այս հայտնի հեռուստահաղորդումով ներկայացվում էր Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի կյանքը։ Բայց շատերը մինչ այսօր հարց են տալիս. ինչո՞ւ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ։ Նրան կարելի է տեսնել հեղինակավոր ամսագրերի շապիկներին, հեռուստատեսային շոուներում, գովազդներում և այլ զանգվածային լրատվամիջոցներով, բայց ի՞նչը հատկապես նրան դարձրեց այդքան հանրաճանաչ։

ԻՆչպես Փերիս Հիլթոնը, Քիմը նույնպես մեծացել է ազդեցիկ ընտանիքում: Եվ ինչպես Փերիս Հիլթոնը, նույնպես սկսել է հայտնվել ԶԼՄ-ներում ի հաշիվ Հոլիվուդում հայտնվելու և պապարացիների համար նկարահանվելու։ Բայց ինչո՞ւ նա դարձավ այդքան նկատելի ֆիգուր. հարց է որ տալիս ենք մինչ այսօր շատերս։

«Քարդաշյանների ընտանիքը» շոուն «E!» հեռուստաալիքով

Քիմ Քարդաշյանի անպարկեշտ տեսանյութի ԶԼՄ-ներում հայտնվելուց անմիջապես հետո, 2007թ. հոկտեմբերին, «E!» հեռուստաալիքով մեկնարկեց «Քարդաշյանների ընտանիքը» շոուն։ Այդ օրվանից ի վեր, նա և իր ընտանիքը դարձան տաբլոիդների սենսացիան։

Պարզ է, որ Քարդաշյանը բավական հաջող կարողանում է ներկայանալ, բայց հատկապես ինչո՞ւ նա դարձավ այսքան հանրաճանաչ, ի տարբերություն շատ շատերի, որոնք նույնպես նույն ճանապարհն են անցնում, բայց այդպես էլ հանրաճանաչություն ձեռք չեն բերում։ Միգուցե այն պատճառով, որ նա ազդեցիկ ընտանիքի՞ց էր։ Հարց, որը թողնում ենք բաց…