Իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա, որ Boeing օդանավը վերադարձվի. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Boeing օդանավի անհետացման գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

«Հիմա աշխատանքները տարվում են, որպեսզի օդանավը վերադարձվի», — ասաց նա։

Հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ օդանավը պետք է վերադարձվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց.

«Այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան»։