Իրանը խոստացել է հակազդել տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողություններին

Իրանը խոստացել է հակազդել տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողություններին

Իրանի ռազմածովային ուժերի նոր հրամանատարը վերահաստատել է Իսլամական Հանրապետության՝ տարածաշրջանի անվտանգության խաթարմանն ուղղված թշնամական գործողություններին հակազդելու հանձնառությունը՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:

«Միջազգային բանակային խաղեր 2021»-ի շրջանակում իրականացված դայվինգի մրցումների ավարտին նոր հրամանատարը նշել է իրանական կողմի՝ այլ երկրների հետ խաղաղ ու բարեկամական հարաբերություններ ունենալու ձգտման մասին:

«Իրանը երբեք որևէ երկրի թույլ չի տա ռազմատենչ ձևաչափով խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը»,- ընդգծել է իրանցի բարձրաստիճան զինվորականը: