Իրանը՝ հաստատում, Ադրբեջանը հերքում է սահմանին իսրայելցիների գոյությունը

Իրանը՝ հաստատում, Ադրբեջանը հերքում է սահմանին իսրայելցիների գոյությունը

Պաշտոնական Թեհրանը շարունակում է պնդել, որ իր տեղեկություններով՝ իրանաադրբեջանական սահմանի ողջ լայնքով առկա է իսրայելցիների ներկայություն, որոնց թիվն անհայտ է: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Գուդարզին: Վերջինս նաև նկատել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելակյան ուժերն ամենաակտիվը Ադրբեջանում են: Ի պատասխան պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե ասվածը չի համապատասխանում իրականությանը, և որ «Ադրբեջանն ունի երկրի սահմանների պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ ժամանակակից միջոցները և օտար ուժերի աջակցության կարիքը չունի»։ «Ադրբեջանի սահմաններին երրորդ երկրների ներկայացուցիչներ երբեք չեն եղել, չկան և չեն լինի»,-ասվում է ԱՀ սահմանապահ ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նկատենք, որ Արցախի վրա ադրբեջանաթուրքական համատեղ հարձակման ժամանակ Թուրքիան անթաքույց հայատարարում էր եղբայր ադրբեջանցիներին իր անվերապահ աջակցության մասին, իսկ փաստը, որ այդ պատերազմում օգտագործվել են նաև իսրայելական անօդաչու սարքեր, դեռևս չի հերքվել: