Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Բայրամովի հետ. կքննարկվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ն Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բարամովի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:

«Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրագործմանը: Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հումանիտար հայեցակետերը, հետպատերազմական վերականգնմանը և խաղաղ կյանքի հաստատմանն առնչվող հարցերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից ընդգծել են, որ հիմնական առաջադրանքների թվում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսաական կապերի ապաշրջափակումը: