Լավրովը կհանդիպի Այվազյանի և Բայրամովի հետ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ»,-նշել է նա: