Ծանրորդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 87+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկեց 95 կգ և հրեց 126 կգ: Երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: